Որոնել
Արխիվ
08.03.2019  02:44

Եվրոպա լիգա. 1/8 եզրափակչի առաջին խաղերի արդյունքները (VIDEO)

Եվրոպա լիգայի խաղարկությունում կայացան 1/8 եզրափակչի առաջին հանդիպումները:

Անգլիական թիմերից «Արսենալը» Ֆրանսիայում 1:3 հաշվով զիջեց «Ռենին», իսկ «Չելսին» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթեց Կիևի «Դինամոյին»:

Իտալական «Ինտերն» 0:0 հաշվով ոչ-ոքի գրանցեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ արտագնա խաղում, իսկ «Նապոլին» տանը 3:0 հաշվով առավելության հասավ «Ռեդ Բուլ Զալցբուրգի» նկատմամբ:

Իսպանական թիմերից «Սևիլյան» անսպասելիորեն սեփական հարկի տակ չի հաղթել Պրահայի «Սլավիային» (2:2), «Վալենսիան» պարտության է մատնել «Կրասնոդարին» (2:1), իսկ «Վիլյառեալը»` «Զենիթին» (3:1):

Գրանցված գոլոր արդյունքները և գոլերը.

«Ռեն» – «Արսենալ»` 3:1
Գոլերը. Բուրիժո (42), Մոնրեալ (65, ինքնագոլ), Սարր (88) – Իվոբի (4)

«Չելսի» - «Դինամո» Կիև` 3:0
Գոլերը. Պեդրո (17), Վիլիան (65), Հադսոն Օդոի (90)

«Այնտրախտ» Ֆ. – «Ինտեր»` 0:0

«Նապոլի» - «Ռեդ Բուլ Զալցբուրգ»` 3:0
Գոլեր. Միլիկ (10), Ռուիս (18), Օնգենե (58, ինքնագոլ)

«Սևիլյա» – «Սլավիա»` 2:2
Գոլերը. Բեն Յեդեր (1), Մունիր (28) – Ստոխ (25), Կռալ (39)

«Վալենսիա» - «Կրասնոդար»` 2:1
Գոլերը. Ռոդրիգո (12, 24) – Կլասոն (63)

«Զենիթ» – «Վիլյառեալ»` 1:3
Գոլերը. Ազմուն (35) – Իբորա (33), Մորենո (64), Մորլանես (71)

«Դինամո» Զ. – «Բենֆիկա»` 1:0
Գոլը. Պետկովիչ (38, 11մ)


Պատասխան հանդիպումները կկայանան մարտի 14-ին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000