Որոնել
Արխիվ
08.03.2019  11:31

Էմերի. «Մխիթարյանը շատ լավ խաղաց աջ պաշտպանի դիրքում»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին բացատրել է Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Ռենի» դեմ արտագնա խաղում (1:3) Սոկրատիս Պապաստատոպուլոսի կարմիր քարտից հետո Հենրիխ Մխիթարյանին աջ պաշտպանի դիրք տեղափոխելու որոշումը:

«Մխիթարյանն աջ պաշտպան խաղաց, որովհետև «Սաութհեմփթոնի» դեմ մրցավեճում նա այդ դիրքում մի քանի անգամ հաջող էր գործել: Բացի այդ, կարմիր քարտից հետո ուզում էի պահպանել թիմի դասավորությունը, իսկ երկրորդ կեսում մեզ փոխարինումներ էին հարկավոր հարձակվելու, ռիսկի դիմելու համար: Իսկապես շատ պահեր չունեինք երկրորդ գոլը խփելու համար, բայց կարծում եմ Միկին շատ լավ աշխատեց և ընդհանուր հիանալի հանդիպում անցկացրեց:

Մետլենդ-Նայլսին ասպարեզ դուրս չբերեցի, որովհետև աջ պաշտպանի դիրքում Մխիթարյանը շատ լավ էր խաղում: Եթե վատ խաղար, միգուցե, կմտածեինք ինչ-որ բան փոխելու մասին»,- բասկի խոսքերն է մեջբերում լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Ինչպե՞ս կավարտվի Բոսնիա - Հայաստան հանդիպումը
Բոսնիայի հավաքականի հաղթանակով
Ոչ-ոքի
Հայաստանի հավաքականի հաղթանակով
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000