Որոնել
Արխիվ
07.03.2019  23:53

«Արսենալը» պարտվեց Ֆրանսիայում. Մխիթարյանը հարկադրաբար փոխեց խաղային դիրքը (VIDEO)

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Արսենալը» հյուրընկալվեց «Ռենին» ու 1:3 հաշվով պարտություն կրեց:

«Զինագործներն» առաջինը գոլ խփեցին. 4-րդ րոպեին հարված-փոխանցումով աչքի ընկավ Ալեքս Իվոբին: Ընդմիջումից առաջ կարմիր քարտ ստացավ Սոկրատիս Պապաստատոպուլոսը, ինչից անմիջապես հետո Բենջամին Բուրիժոն պատասխան գոլը խփեց (42-րդ րոպե):

Հույնի հեռանալուց հետո Հենրիխ Մխիթարյանը հարկադրաբար սկսեց գործել աջ պաշտպանի դիրքում, քանի որ այդ պարտականությունները կատարող Շկոդրան Մուստաֆին տեղափոխվել էր կենտրոն:

Երկրորդ կեսում «Ռենը» հսկայական առավելություն ուներ, ինչը երկու անգամ արդյունավետ օգտագործեց: Նախ ինքնագոլի հեղինակ դարձավ Նաչո Մոնրեալը (65), ապա արագ հակագրոհը եզրափակեց Իսմայիլ Սարրը (88):

Պատասխան հանդիպումը կայանալու է մարտի 14-ին` Լոնդոնում:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000