Որոնել
Արխիվ
05.03.2019  17:47

ԱԱ. Հայաստանի կանանց հավաքականը մեկնարկեց փայլուն հաղթանակով

Աստանայում մեկնարկած շախմատի աշխարհի կանանց թիմային առաջնության առաջին տուրում Հայաստանի կանանց հավաքականը 4-0 հաշվով հաղթանակ տոնեց Եգիպտոսի կանանց հավաքականի նկատմամբ:

Մեր ընտրանու կազմում հաղթանակներ տոնեցին Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիա Գևորգյանը և Սիրանուշ Ղուկասյանը: Թիմի առաջատար Էլինա Դանիելյանը մեկնարկային տուրում հանդես չեկավ, տեղեկանում ենք Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:

Չինաստանի հավաքականը 3.5-0.5 հաշվով առավելության հասավ Հունգարիայի նկատմամբ:

Մյուս մրցախաղերն այս պահին դեռ շարունակվում են:

Վաղը կայանալիք 2-րդ տուրում մեր մրցակիցն է լինելու Ռուսաստանի հավաքականը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000