Որոնել
Արխիվ
04.03.2019  17:53

Ըմբշամարտ. Սլավիկ Գալստյանը դուրս եկավ Եվրոպայի Մ-23 առաջնության կիսաեզրափակիչ

Սերբիայում ընթանում է ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:

Մինչև 63 կգ քշաային կարգում Սլավիկ Գալստյանը մեկնարկում երկու հաղթանակ տարավ բելառուս Ալեքսանդր Պեչուրենկայի (9-1) և թուրք Աբդուլա Տոպրակի (10-1) նկատմամբ ու դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս փուլում նրա մրցակիցը կլինի ուկրաինացի Ալեքսանդր Հրուշինը:

Մինչև 55 կգ քաշային կարգում Նորայր Հախոյանը նախ 3-1 հաշվով հաղթեց թուրք Էքրեմ Օզթոյւրքին, որին պարտվել էր 2018թ.-ի աշխարհի առաջնության երրորդ տեղի համար գոտեմարտում ու դւորս եկավ քառորդ եզրափակիչ: Այս փուլում Հախոյանը հավասար գոտեմարտ անցկացրեց ռուս Վիկտոր Վեդյորնիկովի հետ՝ 3-3, սակայն, քանի որ Հախոյանը մեկ զգուշացում ուներ, պարտվեց ու այժմ կկարողանա պայքարել բրոնզե մեդալի համար, եթե ռուս մարզիկը հասնի եզրափակիչ:

Մինչև 130 կգ քաշային կարգում Դավիթ Օվասափյանը մեկնարկում 2-1 հաշվով հաղթեց բելառուս Բոպեմբե Արսեն Սիչևին, հետո քառորդ եզրափակչում 0-4 հաշվով զիջեց վրացի Զվիյադի Պատարիձեին: Օվասափյանը կկարողանա պայքարել բրոնզե մեդալի համար, եթե վրացի մարզիկը հասնի եզրափակիչ:

Ավելացնենք, որ այս քաշային կարգի կիսաեզրափակիչ գոտեմարտերը տեղի կունենան այսօր՝ Երևանի ժամանակով 21:00-ից սկսած, իսկ սփոփիչ գոտեմարտերն ու եզրափակիչները՝ վաղը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000