Որոնել
Արխիվ
03.03.2019  16:24

Ըմբշամարտ. Հայտնի է Հայաստանի հավաքականների կազմը Եվրոպայի Մ-23 առաջնությունում

Մարտի 4-10-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքում կայանալու է Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։  Ինչպես հայտնում է մարզաձևի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, հունահռոմեական ոճի հավաքականը ղեկավարելու է երիտասարդների ընտրանու ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը։ Թիմը մեկնելու է հետևյալ կազմով

55 կգ Նորայր Հախոյան
60 կգ Արմեն Մելիքյան
63 կգ Սլավիկ Գալստյան
72 կգ Հրանտ Կալաչյան
130 կգ Դավիթ Օվասապյան

Թիմը մրցատեղի կմեկնի վաղը՝ մարտի 3-ին:

Ազատ ոճայինների կազմը, որը ղեկավարելու է մեծահասակների ընտրանու գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը, ունի հետևյալ տեսքը՝

57 կգ Վաղինակ Մաթևոյան
61 կգ Հրաչյա Մարգարյան
65 կգ Վազգեն Թևանյան
70 կգ Գևորգ Մխեյան
74 կգ Խաչատուր Պապիկյան
86 կգ Հովհաննես Մխիթարյան
92 կգ Սարգիս Հովսեփյան

Հավաքականը Սերբիա կմեկնի մարտի 7-ին։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց Մխիթարյանը՝ չմեկնելով Բաքու
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000