Որոնել
Արխիվ
03.03.2019  16:19

Ըմբշամարտ. Մաքսիմ Մանուկյանը՝ հեղինակավոր միջազգային մրցաշարի հաղթող (VIDEO)

Բուլղարիայում ավարտվեց ամենամյա Դան Կոլով/Նիկոլա Պետրով ըմբշամարտի միջազգային մրցաշարը, որտեղ Հայաստանը ներկայացված էր 2 քաշային կարգերում՝ 4 մարզիկներով:

Մինչև 87 կգ քաշային կարգում գերազանց ելույթ ունեցավ 82 կգ քաշային կարգի Եվրոպայի չեմպիոն ու աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Մաքսիմ Մանուկյանը: 1/8 եզրափակչում Մանուկյանը 6-3 հաշվով հաղթեց չինացի Յունյե Նային, իսկ նույն քաշային կարգում հանդես եկող աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Արթուր Շահինյանը 3-1 հաշվով պարտության մատնեց ավստրիացի Ամեր Հրուստանովիչին:

Քառորդ եզրափակչում Մանուկյանը 8-4 հաշվով ուժեղ գտնվեց եգիպտացի Մոհամեդ Նետվալիից, իսկ իսկ Շահինյանը 5-1 հաշվով հաղթեց սերբ Նիկոլայ Դոբրևին: Կիսաեզրափակում հայ երկու ըմբիշները միմյանց հանդիպեցին, և ուժեղ գտնվեց Մանուկյանը՝ տանելով մաքուր հաղթանակ տուշեով: Եզրափակչում Մանուկյանը 8-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ ճապոնացի Մասատո Սումիի նկատմամբ, իսկ Շահինկանը չներկայացավ երրորդ տեղի համար գոտեմարտին:

Մինչև 82 կգ քաշային կարգում հանդես եկան Սարգիս Քոչարյանն ու Էդուարդ Սարգսյանը: Որակավորման փուլում երկու ըմբիշներն էլ վստահ հաղթանկաներ տարան՝ Քոչարյանը բուլղարացի Մարտին Իվանովի (10-1), իսկ Սարգսյանը՝ ղրղզ Բուրգո Բեշալիևի (9-0) նկատմամբ: Քառորդ եզրափակչում Քոչարյանը 3-5 հաշվով պարտվեց չինացի Հաիտաո Քիանին, իսկ Սարգսյանը 4-2 հաշվով հաղթեց եգիպտացի Ահմեդին: Կիսաեզրափակչում Սարգսյանը պարտվեց նույն չինացի Քիանին՝ հավասար գոտեմարտում (7-7): Սփոփիչ գոտեմարտում Քոչարյանի մրցակիցը չներկայացավ և երրորդ տեղի համար պայքարում Քոչարյանն ու Սարգսյանը հանդիպեցին միմյանց: Ուժեղ գտնվեց Սարգիս Քոչարյանը՝ 5-0, և հենց նա էլ դարձավ մրցաշարի բրոնզե մեդալակիր:

Նշենք, որ այս մրցաշարում ևս երկու հայ ըմբիշ կարողացավ հաղթող դուրս գալ: 63 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն, Ռուսաստանը ներկայացնող Ստեփան Մարյանյանը եզրափակչում ուժեղ գտնվեց ճապոնացի Շինոբու Օտայից, իսկ 67 կգ քաշային կարգում Լեհաստանը ներկայացնող Գևորգ Սահակյանը եզրափակչում պարտության մատնեց աշխարհի չեմպիոն ռուս Արտյոմ Սուրկովին:

Մաքսիմ Մանուկյանի գոտեմարտերը

Քոչարյան - Սարգսյան գոտեմարտը

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000