Որոնել
Արխիվ
28.02.2019  16:39

ԱՊԼ. Մխիթարյանն արդեն «Արսենալի» երրորդ ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է

Անգլիայի առաջնության 28-րդ տուրում «Արսենալը» 5:1 հաշվով ջախջախել է «Բորնմութին», իսկ կիսապաշտպան Հներիխ Մխիթարյանը գոլ է խփել ու երկու գոլային փոխանցում կատարել:

Պրեմյեր լիգայի ընթացիկ առաջնությունում Հայաստանի հավաքականի ավագի հաշվին արդեն 6 գոլ ու 4 գոլային փոխանցում է գրանցված: 10 գոլային ցուցանիշներով Մխիթարյանը «զինագործների» երրորդ ամենաարդյունավետ խաղացողն է: Ավելի շատ միավոր ունեն միայն հարձակվողներ Պյեր-Էմերիկ Օբամեյանգը` 20 (16+4) և Ալեքսանդր Լակազետը` 17 (12+5):

Ուշագրավ է, որ Հենրիխը վնասվածքի պատճառով երկու ամսից ավելի բաց է թողել և հասցրել է մասնակցել 17 խաղի: Գաբոնցին ու ֆրանսիացին 27-ական հանդիպում են անցկացրել:

Ամենաարդյունավետների հաշվարկում Մխիթարյանին հաջորդում են Աարոն Ռեմզին` 8 (2+6), Ալեքս Իվոբին`7 (3+4) և Մեսութ Օզիլը` 6 (4+2):

Վիճակագրական տվյալները` premierleague.com-ից

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000