Որոնել
Արխիվ
26.02.2019  11:39

Մեսսին լավագույն խաբքերն ունի, Ազարը 3-րդն է, Ռոնալդուն չկա թոփ-50-ում

Football Observatory վիճակագրական կենտրոնը ներկայացրել է օրացույցային 2018 թվականի ընթացքում թոփ-5 առաջնություններում (Իսպանիա, Անգլիա, Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա) լավագույն խաբքեր կատարող ֆուտբոլիստների ցանկը:

Առաջին տեղում «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին է: Արգենտինացին միջինը 19,2 րոպեն մեկ հաջողված խաբք է կատարում:

Երկրորդ տեղում «Նիցայի» վինգեր Ալան Սեն-Մաքսիմենն է (19,8 րոպե), իսկ երրորդը` «Չելսիի» առաջատար Էդեն Ազարը (21):

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն 29-րդ տեղում է, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան` 33, իսկ «Յուվենտուսի» ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն չկա թոփ-50-ում: Առաջին տեղի համար լրջորեն կարող էր պայքարել ՊՍԺ-ի մեկ այլ հարձակվող Նեյմարը, սակայն հաշվարկում տեղ են գտել միայն ֆուտբոլիստները, ովքեր խաղադաշտում նվազագույնը 1800 րոպե են անցկացրել (Բունդեսլիգայում` 1500): Բարզիլացին նախորդ ձմռանը ստացած վնասվածքի պատճառով գարնանը չէր խաղացել:

Եվրոպայի թոփ-5 լիգաների լավագույն խաբքեր կատարող ֆուտբոլիստների տասնյակը.

1. Լիոնել Մեսսի («Բարսելոնա») – հաջողված խաբք 19,2 րոպեն մեկ

2. Ալան Սեն-Մաքսիմեն («Նիցա») – 19,8

3. Էդեն Ազար («Չելսի») – 21

4. Նաիմ Սլիտի («Դիժոն») – 21,4

5. Ուսման Դեմբելե («Բարսելոնա») – 21,7

6. Ջեյդոն Սանչո («Բորուսսիա» Դ.) – 24,1

7. Մարկուս Թյուրամ («Գենգամ») – 24,2

8. Ջեֆֆ Ռեինե-Ադելաիդե («Անժե») – 24,7

9. Ուլֆրիդ Զահա («Կրիսթալ Փելաս») - 25,6

10. Անխել Կորեա («Ատլետիկո») - 27,1


Թոփ-50-ի ամբողջական ցանկը կարող եք տեսնել այստեղ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000