Որոնել
Արխիվ
23.02.2019  14:30

Բասկետբոլ. Ավարտվեց Ա լիգայի կանոնավոր առաջնությունը

Բասկետբոլի Ա լիգայի կանոնավոր առաջնության վերջին խաղում «Արթիկ Մեն Հոլդինգը» սեփական հարկի տակ 109-67 հաշվով հաղթեց ՖԻՄԱ-ին:

Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստը Կևին Բեյկերն էր, ով վաստակեց 32 միավոր:

Այսպիսով, փլեյ-օֆի քառորդ եզրափակչում կհանդիպեն հետևյալ զույգերը՝ «Արցախ» - «Էրեբունի», «Արթիկ Մեն Հոլդինգ» - ՖԻՄԱ:

Հիշեցնենք, որ Ա լիգայի կանոնավոր առաջնության հաղթող դարձավ «Արագածը», երկրորդ տեղը զբաղեցրեց «Ուրարտու-Վիվարոն»: Այդ երկու թիմերը փլեյ-օֆում պայքարի մեջ կմտնեն կիսաեզրափակչից:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000