Որոնել
Արխիվ
22.02.2019  17:53

Չեմպիոնների լիգա. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստն «Ատլետիկո» – «Յուվենտուս» խաղից է

Հայտնի է դարձել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում այս շաբաթվա ընթացքում կայացած չորս խաղերի լավագույն ֆուտբոլիստը:

Քվեարկության արդյունքում այդ կոչմանն արաժանացել է «Ատլետիկոյի» պաշտպան Դիեգո Գոդինը, տեղեկանում ենք ՈւԵՖԱ-ի թվիթերյան էջից:

Ուրուգվայցին «Յուվենտուսի» դեմ տնային մրցավեճում (2:0) դարձել է գոլի հեղինակ, ինչպես նաև օգնել է իր թիմի դարպասն անառիկ պահել:

Լավագույնի կոչմանը հավակնում էին նաև Տյագո Ալկանտարան («Բավարիա»), Ռահիմ Սթերլինգը («Մանչեսթեր Սիթի») և Ժեզոն Դենայերը («Լիոն»):

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց Մխիթարյանը՝ չմեկնելով Բաքու
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000