Որոնել
Արխիվ
22.02.2019  17:47

Գլեբ. «Խաղից հետո հանդիպեցի Մխիթարյանին և վերցրեցի նրա մարզաշապիկը»

ԲԱՏԷ-ի կիսապաշտպան Ալեքսանդր Գլեբը պատմել է Եվրոպա լիգայում իր նախկին թիմից` «Արսենալից» կրած պարտությունից (0:3) հետո Հենրիխ Մխիթարյանի հետ հանդիպման մասին:

«Խաղից հետո մոտենում էին անգլիացի երկրպագուները և լուսանկարվում ինձ հետ: Նաև հաջողվեց հանդիպել Ռոբեր Պիրեսին ու Հենրիխ Մխիթարյանին: Խոսեցինք կյանքի մասին, Հենրիխից վերցրեցի նրա մարզաշապիկը:

Արդյո՞ք Մխիթարյանին խորհուրդներ եմ տվել: Այդ նա ում ասես կարող խորհուրդներ տալ: Նա արդեն ադապտացվել է Անգլիայի կյանքին»,- բելառուս ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում  Sport24.ru-ն:

Հիշեցնենք, որ «Արսենալ» – ԲԱՏԷ մրցավեճում հայ ֆուտբոլիստը խաղադաշտում 78 րոպե է անցկացրել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000