Որոնել
Արխիվ
22.02.2019  13:54

Դե Յոնգ. ««Բարսելոնային» երկրպագում եմ 6 տարեկանից, Մեսսին բոլոր ժամանակների լավագույնն է»

«Այաքսի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը, ով ամռանը 75 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվելու է «Բարսելոնա», գովեստի խոսքեր է ասել կատալոնական թիմի և նրա առաջատար Լիոնել Մեսսիի մասին:

««Բարսելոնային» երկրպագում եմ 6 տարեկանից և երազում խաղալ այդ թիմում: Դա տեղի ունեցավ այն ժամանակ երբ առաջին անգամ հաճախեցի «Կամպ Նոու» մարզադաշտ: Իմ մտքերը միշտ այս թիմ տեղափոխվելու մասին են եղել:

«Այաքսի» ու «Բարսելոնայի» խաղում շատ նմանություններ կան: Պաշտում եմ տիրել գնդակին և խաղալ կոմբինացիոն ֆուտբոլ: Սիլլեսսենն ինձ ասաց, որ եթե միանամ «Բարսային», պետք է հասնեմ թիմի մակարդակին, որովհետև նույնիսկ մարզումները խելահեղ որակ են պահանջում:

Տպավորված եմ Մեսսիի հետ խաղալու հնարավորությունից և անհամբեր սպասում եմ դրան: Կարծում եմ` նա բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է: Նրան դժվար է բնութագրել: Ըստ իս` բոլորից ամենակատարյալ խաղը նա է ցուցադրում: Մեսսին ընդունակ է ամեն ինչ անել գնդակով և առանց նրա: Նա բազմաթիվ գոլային պահեր է ստեղծում, արտակարգ ձախ ոտք ունի, շատ խելացի է և պարզապես այլ մակարդակում է:

Բուսկետսն աշխարհի լավագույն կիսապաշտպանն է: Սպասում եմ այն պահին, երբ Սերխիոյին իմ աչքերով եմ տեսնելու: Հուսով եմ` նրանից շատ բան կսովորեմ և միասին կխաղանք: Արթուրի խաղը նույնպես ինձ դուր է գալիս: Նա շատ լավ է կասեցնում և տիրում գնդակին: Ռակիտիչն ու Կոուտինյոն հիանալի հարվածներ ունեն, Վիդալը` ֆիզիկական ուժ, իսկ Ալենյան` տաղանդ է»,- հոլանդացու խոսքերն է մեջբերում «կապտանռնագույնների» պաշտոնական կայքը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000