Որոնել
Արխիվ
22.02.2019  12:33

Հայ սուսերամարտիկները մեկնարկում են Եվրոպայի առաջնություններում

Իտալիայի Ֆոջիա քաղաքում այսօր մեկնարկեց Եվրոպայի սուսերամարտի պատանեկան և երիտասարդական առաջնությունը: 40 երկրից հայտավորված 1250 մարզիկների թվում են Հայաստանի վեց ներկայացուցիչներ, հայտնում է ՀԱՕկ-ի պաշտոնական կայքը:

Պատանիների մրցաշարին կմասնակցեն ճկասուսերակիր Համլետ Մխոյանը, խոցասուսերակիրներ Ալիկ Նավասարդյանը, Հովհաննես Մուրադյանը և Գրիգոր Մնացականյանը:

Մեր երիտասարդներից մարտուղյակ կելնեն Հենրիկ Բալիկյանը (ճկասուսեր) և Վահագն Գրիգորյանը (խոցասուսեր):

Առաջնությունը կավարտվի մարտի 3 –ին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000