Որոնել
Արխիվ
22.02.2019  00:20

Զարմանալի Եվրոպա լիգա. Մեկնարկային 8 խաղերում հաջորդ փուլ անցան տանտերերը (VIDEO)

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակում կայացել են 8 դիմակայությունների պատասխան հանդիպումները: Բոլոր զույգերում հաջորդ փուլի ուղեգիր են նվաճել տանտերերը: 7 խաղերում տանտերերն այսօր հաղթել են, իսկ «Վիլյառեալը» սեփական հարկի տակ 1:1 հաշվի է հասել «Սպորտինգի» հետ: Առաջին մրցավեճում իսպանացիներն առավելության էին հասել` 1:0:

Ամենազարմանալի արդյունքը գրանցվել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» և Դոնեցկի «Շախտյորի» միջև մրցավեճում, որում գերմանացիները հաղթել են 4:1 հաշվով: Առաջին մրցավեճում ոչ-ոքի էր գրանցվել 2:2:

1/16 եզրափակչի արդեն ավարտված 8 խաղերի արդյունքները.

«Արսենալ» – ԲԱՏԷ` 3:0 (առաջին խաղում` 0:1)

«Այնտրախտ» Ֆ. – «Շախտյոր» Դ.` 4:1 (2:2)

«Զենիթ» – «Ֆեներբախչե»` 3:1 (0:1)

«Վիլյառեալ» – «Սպորտինգ»` 1:1 (1:0)

«Զալցբուրգ» – «Բրյուգե»` 4:0 (1:2)

«Նապոլի» – «Ցյուրիխ»`2:0 (3:1)

«Վալենսիա» – «Սելթիկ»` 2:0 (1:0)

«Դինամո» Զ. – «Վիկտորիա» Պ.` 3:0 (1:2)


Մյուս 8 զույգերում պատասխան խաղերը նոր են սկսվել:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց Մխիթարյանը՝ չմեկնելով Բաքու
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000