Որոնել
Արխիվ
21.02.2019  23:51

Մխիթարյանի մասնակցությամբ «Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց ԲԱՏԷ-ին և մտավ 1/8 եզրափակիչ (VIDEO)

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչում «Արսենալը» սեփական հարկի տակ ընդունեց ԲԱՏԷ-ին և 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ: Առաջին մրցավեճում «զինագործները» զիջել էին 0:1 հաշվով:

Արդեն չորրորդ րոպեին լոնդոնցիները հաշվի մեջ առաջ անցան: Պյեր-Էմերիկ Օբամեյանգի անցումից և փոխանցումից հետո ինքնագոլի հեղինակ դարձավ Զախար Վոլկովը: Հետագայում անկյունայինից Գրանիտ Ջակայի երկու փոխանցումները գլխի հարվածներով եզրափակեցին Շկոդրան Մուստաֆին (39) և Սոկրատիս Պապաստատոպուլոսը (60):

Հայաստանի հավաքականի ու «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկված էր մենկարկային կազմում և փոխարինվեց 78-րդ րոպեին: Նա երկու անգամ կարող էր գոլային փոխանցման հեղինակ դառնալ, սակայն գնդակի հասցեատեր Օբամեյանգն անչափ նպաստավոր դիրքերից վրիպեց:

Այսպիսով, «Արսենալը» մտավ 1/8 եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը հայտնի կդառնա վիճակահանությունից հետո:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց Մխիթարյանը՝ չմեկնելով Բաքու
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000