Որոնել
Արխիվ
16.02.2019  01:26

Բունդեսլիգա. «Բավարիան» համառ պայքարում հաղթանակ կորզեց «Աուգսբուրգից» (VIDEO)

Գերմանիայի առաջնության 22-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվելիս մրցեց «Աուգսբուրգի» հետ ու հաղթեց՝ 3-2։

13-րդ վայրկյանին Լեոն Գորեցկան դարձավ ինքնագոլի հեղինակ՝ առաջ մղելով դաշտի տերերին, բայց 17-րդ րոպեին Կինգսլի Կոմանը հավասարեցրեց հաշիվը։ 23-րդ րոպեին Չժի Դոն-Վոնը նորից առաջ մղեց «Աուգսբուրգին», բայց առաջին խաղակեսի ավելացված 3-րդ րոպեին Կոմանը դարձավ դուբլի հեղինակ՝ կրկին հավասարություն մտցնելով հաշվի մեջ։ 53-րդդ րոպեին էլ Դավիդ Ալաբան  խփեց մյունխենցիների երրորդ գոլը և հաղթանակ պարգևեց իր թիմին։

Այսպիսով, «Բավարիան» վաստակեց 48 միավոր և զբաղեցնում է 2-րդ տեղը՝ առաջատար «Բորուսիային» զիջելով 2 միավոր։ Դորտմունդյան ակումբը տուրի իր հանդիպումը դեռ չի անցկացրել։ «Աուգսբուրգը» 18 միավորով 15-րդն է։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց Մխիթարյանը՝ չմեկնելով Բաքու
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000