Որոնել
Արխիվ
13.02.2019  17:04

Վան դեր Սար. ««Ռեալը» հաղթանակների մեքենա է, բայց «Բարսելոնան» ավելի գրավիչ է»

Հոլանդիայի հավաքականի նախկին դարպասապահ և «Այաքսի» ներկայիս գործադիր տնօրեն Էդվին վան դեր Սարն իսպանական El Pais-ի հետ հարցազրույցում պատմել է «Բարսելոնայի» ու «Ռեալի» նկատմամբ իր վերաբերմունքի մասին:

«Գվարդիոլան ասել է, որ վերջին 10 տարիների լավագույն թիմերը «Բարսելոնան», «Յուվենտուսն» ու «Բավարիան» են: Ազգային առաջնությունների մասով նա ճիշտ է, սակայն եվրագավաթներում լավագույնը «Ռեալն» է:

Մի քանի տարի առաջ Ռոբերտո Կարլոսի ու Զինեդին Զիդանի հետ միասին «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում էի: Ակումբի թանգարանում դրված էին  Չեմպիոնների գավաթի 6 մրցանակ, որոնք մինչև 1966 թվականն էին նվաճել: Նման պահերի մտածում ես. «Այս ինչ ակումբ է»:

«Ռեալը» հաղթանակների մեքենա է, և Կրիշտիանու Ռոնալդուն դրա համար կատարյալ օրինակ էր: Բայց «Բարսելոնան» ու Մեսսին ավելի են հիացնում: Այդ առումով «Այաքսը» նման է «Բարսային»»,- ասել է հոլանդացին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000