Որոնել
Արխիվ
12.02.2019  22:23

Վինիսիուսը կարիերայում առաջին անգամ կարող է հրավիրվել Բրազիլիայի հավաքական

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը կարիերայում առաջին անգամ կարող է հրավիրվել Բրազիլիայի հավաքական, հաղորդում է AS-ը։

Աղբյուրը տեղեկանում է, որ ազգայն ընտրանու գլխավոր մարզիչ Տիտեն պլանավորում է մարտին երիտասարդ ֆուտբոլիստին հրավիրել հավաքական՝ նախապատրաստվելու Հարավային Ամերիկայի գավաթին։

Հիշեցնենք, որ ՎԻնիսիուսը «Ռեալին» միացել է ամռանը։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է Իսպանիայի առաջնության 12 հանդիպումներին և դարձել 2 գոլի հեղինակ։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000