Որոնել
Արխիվ
12.02.2019  13:48

Խինես Մելենդես. «Գյուլբուդաղյանցի հետ ընկերներ ենք, նա հիանալի գիտի իմ աշխատելաոճը»

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը և առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը մամուլի ասուլիս տվեցին, որի ժամանակ խոսեցին տարբեր թեմաների մասին:

Մելենդես. «Ոչ բոլոր ֆուտբոլիստներ են կարողանում խաղալ ազգային հավաքականում: Պետք է ամուր լինեն հոգեբանական տեսանկյունից: Օրինակ` Իսպանիայում ֆուտբոլիստը, որն ունի հաղթանակներ և պարտություններ, մասնակցում է մրցաշարի, որը երեք խաղից է բաղկացած, դա մեծ նշանակություն ունի: Ֆուտբոլիստը պետք է շատ հավասարակշռված լինի հոգեբանական տեսանկյունից: Հայ ֆուտբոլիստներն ունեն շատ ուժեղ որակներ, մնացած որակները պետք է կարողանանք կատարելագործել»

- Կարելի է ենթադրել, որ արդյունքները Ձեզ համար կարևոր չեն լինելու, այդ դեպքում՝ ինչպես գնահատել մարզիչների աշխատանքը:

- Ես այդպիսի բան չեմ ասել: Ես ասել եմ, որ բերել ենք մոդել, որը հաջողություն կբերի: Չեմ ասում, որ վաղը Չեմպիոնների լիգայում հաղթանակ ենք ունենալու: Ես շեշտադրումներս անում եմ՝ կապված քրտնաջան աշխատանքի հետ ու դրա հետ միասին կգան հաջողություններ:

Բերել ենք նաև վարքագծի մոդել, որը ենթադրում է ֆուտբոլիստներ վարվելակերպը: Օրինակ` Իսպանիայում ֆուտբոլիստը ճաշարանում պետք է իր ափսեն վերցնի ու տանի: Ճաշարանի աշխպատողներն ասում են՝ մի անհանգստացեք, բայց ոչ` սա սկզբում մարզիչներին է վերաբերում, հետո՝ ֆուտբոլիստներին: Ամեն մեկը հաց ուտելուց հետո պետք է իր ամանը տանի, սա կրթական համակարգ է: Երբ թիմը նստած է և տեսնում է, որ մտնում է մարզիչը կամ ֆեդերացիայի ղեկավարությունը, պետք է կանգնի:

Հիմա մենք ֆուտբոլիստներին տվել ենք վարվելակերպի նորմեր: Օրինակ՝ նույն սենյակում ակումբակիցներ չպետք է ապրեն: Իսպանաիյում հավաքի ժամանակ սենյակում իրար հետ ապրում են «Ռեալի» ու «Բարսելոնայի» ֆուտբոլիստներ: Իսպանիայում երկու ֆուտբոլիստ, ազգային թիմից, 16 տարեկանում, միջանցքում զրուցում էին: Նրանք այդ ժամանակ պետք է լինեին իրենց սենյակներում: Այդ երկու ֆուտբոլիստները լավագույններից էին, թիմն էլ պետք է խաղար եզրափակչում: Ես նրանց թույլ չտվեցի որ մասնակցեն եզրափակչին` ֆեդերացիայի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար: Նաև իմ նկատմամբ՝ որպես մարզիչ: Լիխտենշտեյնում էր, եզրափակչում պարտվեցինք Անգլիային: Եթե նրանք լինեին, կհաղթեինք: Մեկը Խուանմին էր՝ հիմա «Ռեալ Սոսյեդադից» է, իսկ մյուսը՝ Սուսոն, «Միլանից»: Ամիսներ անց, տարածաշրջանի առաջնության ժամանակ նրանք տեսան ինձ, մոտեցան և ասացին՝ դուք մեզ զրկեցիք արծաթե մեդալից: Ես ասացի ոչ՝ դուք զրկեցիք ինքներդ ձեզ: Նրանք ասացին՝ թեև դուք մեկ զրկեցիք, բայց մենք ավելի լավ մարդ դարձանք, գրկախառնվեցինք: Ասում եմ, այս ժեստով, որ դու արեցիր, մյուս շաբաթ կմասնակցես 19 տարեկանների առաջնությանը: 6 ամիս անց հաղթեցինք Ռումինիայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում:

Մեկ այլ օրինակ: Ինիեստան Աշխարհի առաջնության եզրափակչում հաղթական գոլ խփելուց հետո բարձրացրեց մարզաշապիկը, որի վրա գրված էր. «Այս գոլը նվիկրվում է Դանի Խարկեին»: Նա կարող էր այդ գոլը նվիրել կնոջը, դստերը, ծնողնրեին, բայց ոչ`նա նավիրեց իր մահացած թիմակցին, ով 15 տարեկանների հավաքականից գալիս էր իր հետ: Մեկը «Բարսելոնայից» էր, մյուսը՝ «Էսպանյոլից». թշնամի թիմերից: Նրանք նույն սենյակում էին իրար հետ ապրում: Հարցրել եմ՝ Ինիեստային՝ ինչու նրան նվիրեցիր: Ասաց, որովհետև իմ թիմակիցն էր: Սա այն վարքագիծն է, որը պետք է ունենա ֆուտբոլիստը:

Որոշ ժամանակ առաջ Հայաստանում իմ թարգմանիչը և օգնականները շրջեցին սենյակներով ու դուրս գրեցին, թե ինչ է սխալ: Որոշ ֆուտբոլիստների ասացինք, որ իրենց խաղակոշիկները սխալ տեղերում են: Այսպես է կառուցվում թիմը:

 - Որքանո՞վ է հնարավոր, որ առաջիկա Եվրոպայի առաջնության ընտրական փուլում ազգային հավաքականի կողմից կտեսնենք Ձեր խաղային մոդելը, և որքանո՞վ են Գյուլբուդաղյանցի հայացքները համապատասխանում այդ մոդելին:

- Մենք Գյուլբուդաղյանցի հետ մշտապես հանդիպում ենք: Նրան հիանալի գիտեմ, նա էլ գիտի՝ ինչպես եմ աշխատում: Մենք վաղուց ընկերներ ենք: Միշտ խոսում ենք, քննարկում ենք տարբեր խաղեր, մարզումներ, զեկույցներ ենք ներկայացնում: Նա հիանալի գիտի իմ մոդելը:  Նաև կարող եմ ասել, որ նրա խաղաոճը ճանաչում եմ, ինքն էլ գիտի իմ հայացքները:

- Եթե ակումբներն ուժեղ են, հավաքականն էլ ուժեղ է: Հայկական ֆուտբոլում ակումբները կախված են մեկ մարդուց: Կա՞ ծրագիր, որ ակումբների ղեկավարման մոդելներն էլ փոխվի:

- Պատրաստվում ենք համագործակցել ակումբների հետ, կանենք այնպես, որ նրանք առաջընթաց ունենան: Ինչ վերաբերում է մարզային ֆուտբոլին, ապա ֆուտբոլի ֆեդերացիան ունի մեծ ծրագիր, որը պետք է իրագործի մարզերում, բայց այս հարցին պարոն Մելիքբեկյանը կպատասխանի:

Նաև կուզեի նշել, որ որևէ տեղ այսքան կին լրագրողների չեմ հանդիպել, շատ հաճելի է: Ձեզ բոլորին հրավիրում եմ ֆուտբոլի ակադեմիա, որտեղ կարող եք հետևել հայկական ֆուտբոլի զարգացմանը:

 

Արմեն Մելիքբեկյան. «ներկա պահին Մելենդեսը եռօրյա հավաքներ է անցկացնում բոլոր տարիքային հավաքականների հետ՝ այդ թվում աղջիկների Մ-17 հավաքականի հետ: Այդ պրոցեսը կավարտվի մարտի վերջին:

Բացի այդ Իսպանիայի ֆեդերացիայից սննդի մասնագետ են բերելու, որովհետև կան խնդիրներ մարզական սնունդի հետ կապված, ու մասնագետը կգա, իր հետևությունները կհայտնի»: Կընտրենք մեկ օր, երբ լրագրողները կկարողանան գալ, շրջել ու ամեն ինչին իրենց աչքով հետևել»:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000