Որոնել
Արխիվ
12.02.2019  13:02

Մելենդես. «Նոր պատմությունը սկսվում է այն պահից, երբ Մելիքբեկյանը Մելենդեսին համոզեց գալ Երևան»

ՀՖՖ-ի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը պատմեց Հայաստան գալու պատճառների և համբերության կարևորության մասին:

«Ես կարող էի մնալ Իսպանիայի ֆեդերացիայում: Երբ իմացան, որ գալիս եմ Հայաստան, զարմացան: Դա տեղի ունեցավ Արմեն Մելիքբեկյանի շնորհիվ: Ինձ դուր է գալիս այս մարտահրավերը: Նույնիսկ չէի կարող պատկերացնել, որ այսքան լավ պայմաններ կան այստեղ:

Չգիտեմ, թե ինչքան կմնամ այստեղ, բայց ամեն ինչ կանեմ, որ հայկական ֆուտբոլը հասնի բարձունքների: Երբ հեռանամ, ուզում եմ թողնել մի հիմք, որի վրա հայ մարզիչները աշխատեն: Ակնկալում եմ նաև ակումբների օգնությունը: Եթե բոլորս շարժվենք նույն ուղղությամբ, հաջողության կհասնենք: Տեսնում եմ, թե ինչ ոգևորությամբ են մարզվում հայ երեխաները:

Իսպանիայում միշտ լավ ֆուտբոլիստներ ենք ունեցել, բայց չենք ունեցել լավ հավաքականներ: Դա վերջացավ այն ժամանակ, երբ Ինյակի Սաեսը բերեց իր մոդելը հավաքականներին, հետո էլ ես շարունակեցի: Հիմա ես բերել եմ այդ մոդելը Հայաստան: Հիմա ժամ շարունակ աշխատում և ապրում ենք ակադեմիայում, միայն կիրակի օրն ենք գնում կենտրոն:

Հայկական ֆուտբոլում կան շատ լավ խաղացողներ: Թե ինչքան ժամանակում հաջողություն կգացնենք, դժվարանում եմ ասել: Իսպանիայից պահանջվեց 44 տարի, որ կրկին հաղթի Եվրոպայի առաջնությունում: Մինչև 2008 թվականն ակումբները մեծ հաջողություն էին գրանցում, լավ ֆուտբոլիստներ ունեինք: Ինձ միշտ ասում էին՝ ինչո՞ւ չի կարողանում Իսպանիայի հավաքականը հաջողության հասնել: Ես ասում էի՝ հանգիստ: Երբ երեխաները մեծացան՝ Չավին, Իկեր Կասիլյասը, Մարչենան... Նրանք Նիգերիայում մեծ հաջողության հասան: 2000 թվականից սկսած նվաճեցին բոլոր տիտղոսները: Եվ այդ երեխաները հաղթեցին Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններում:

Անցյալը ոչ մի նշանակություն չունի: Ես եկել եմ այստեղ պայքարելու ապագայի համար: Պատմությունը սկսվում է այն պահից, երբ պարոն Մելիքբեկյանը համոզեց պարոն Մելենդեսին գալ Երևան»:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Պե՞տք է լինի լեգիոներների սահմանափակում Հայաստանի Բարձրագույն խմբում
Այո
Այո, բայց ոչ մեկնարկային կազմի վրա
Ոչ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000