Մելենդես. «Ինչո՞ւ Իսլանդիան կարող է խաղալ Աշխարհի առաջնությունում, իսկ
Հայաստանը` ոչ»
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսն անդրադարձավ մի շարք կարևոր թեմաների:
Լեգիոներների սահմանափակում
«Ես դեռ լիովին չեմ տիրապետում առաջնության մանրամասներին: Այս հարցը պետք է որոշեն ֆեդերացիան ու ակումբները: Ինձ կհարցնեն, կարծիքս կհայտնեմ: Կարծում եմ` որ Հայաստան պետք է գան լավ լեգիոներներ: Ցանկանում եմ, որ հայ ֆուտբոլիստները պրակտիկա ունենան իրենց թիմերում: Եթե հայ ու արտասահմանցի ֆուտբոլիստների մակարդակները հավասար է, լավ կլինի, որ հայ ֆուտբոլիստը խաղա»:
Հայկական ֆուտբոլի խնդիրների մասին
«Ես այսօր տվյալներ եմ հավաքում, ուսումնասիրում եմ խնդիրները, նոր բաներ եմ իմանում: Առաջինը՝ տաղանդավոր երիտասարդները լավ մարզիչների ղեակավարությամբ պետք է աշխատեն ու պատանիները պետք է խաղան այն մրցաշարերում, որոնք իրենց համապատասխան են: Մեկ այլ կարևոր բան. լավ ֆուտբոլիստները, որոնք ունեն շատ լավ խաղային որակներ, պետք է մեկ քայլ առաջ կատարեն կարևոր մրցաշարերում: Ամեն րոպեն, որ նրանք խաղում են ինչ-որ մրցաշարի ավելի մեծ տարիքային խմբում, դրա շնորհիվ քայլ են կատարում առաջ: Մխիթարյանի սերունդի հետ էինք խաղում Իսպանիայի հավաքականի հետ: Ես թիմի հետ բերեցի 5 ֆուտբոլիստի, ովքեր տարիքով ավելի փոքր էին: Սա նպաստում է, որ 15-18 տարեկան ժամանակահատվածում տաղանդավոր ֆուտբոլիստները հնարավորություն են ստանում ավելի լավ մրցաշարում խաղալ»:
Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին Հայաստանի հավաքականի մասնակցության մասին
«Ինչու Իսլանդիան կարող է, իսկ Հայաստանը՝ ոչ: Աշխատել է պետք: Պետք է միասնական աշխատենք. դուք օգնեք ինձ, ես` ձեզ, բոլորս կկատարելագործվենք: Քայլ առ քայլ: Պետք է ստեղծենք ուժեղ հիմք հետագայի հաջողությունների համար»:
Ինչը կարող է նրան ստիպել հեռանալ Հայաստանից
«Առողջությունս: Եթե առողջությունս թույլ տա, երկար կմնամ»:
Հայ մարզիչների մակարդակը
«Դեռ ծանոթ եմ միայն նրանց, ովքեր ինձ հետ են աշխատում: Ամեն օր հետս հինգ մարզիչներ են աշխատում, որոնք սովորում են: Մոտ ժամանակներս այլ հանդիպում կկազմակերպենք»:
Ծանոթացում հայկական մտածելակերպին և իսպանական մոդելի հնարավոր դժվարությունները Հայաստանում
«Հայ ֆուտբոլիստն ունի որակներ, որոնք առանձահատում են՝ արագություն, մարտունակություն, և նրանք շատ մրցունակ են: Բայց նրանց չի բավարարում որոշ բաներ, որ լինեն, օրինակ իսպանացի ֆուտբոլիստների պես: Ամբողջ Հայաստանով փնտրելու ենք, ստեղծելու ենք տվյալների բազա, որ ոչ մի ֆուտբոլիստ դուրս չմնա, բոլորին ճանաչենք ու պետք եղած դեպքում իմանանք՝ ում ինչ առաջադրանք կարելի է տալ: Արդեն հանդիպել եմ ֆեդերացիայի ծրագրավորողին, հաղորդել այն ինչ ցանկանում եմ: Օրինակ՝ պետք է իմանալ, ովքեր են 2004 թվականին ծնված լավագույն հարձակվողները: Մեկ շարժումով գտնում ենք բազայում այդ տղաներին»: