Որոնել
Արխիվ
12.02.2019  12:21

Մելենդես. «Հայաստանի բոլոր տարիքային հավաքականները նույն կերպ կխաղան, իսկ հետո` Ազգայինը»

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը մամուլի ասուլիս է տալիս, որի ժամանակ ներկայացրել Հայաստանի բոլոր հավաքականների զարգացման մոդելը:

«Եկել եմ հիմք դնել մի ֆուտբոլի, որը ապագայում կծառայի Հայաստանին: Այստեղ կան արագ ֆուտբոլիստներ, ովքեր տեխնիկապես ուժեղ են:

Ցանկանում ենք, որ բոլոր տարիքային հավաքականները նույն կերպ խաղան: Հետագայում էլ ազգային հավաքականը այդ կերպ կխաղա: Դրանով ենք զբաղված եկած առաջին օրվանից:

Բոլոր տարիքային հավաքականների մարզիչնեը կօգնեն իրենից ցածր տարքիային հավաքականի գլխավոր մարզչին. Մ-21-ի մարզիչը կլինի Մ-19 մարզչի օգնականը և այդպես շարունակ: Բոլոր տարիքայնին հավաքականների մարզիչները կօգնեն Մ-21-ի մարզչին: Սա էր մեր հաջողության մոդելն Իսպանիայում:

Երբ փոքր տարիքային հավաքականների ֆուտբոլիստները մեծացան, արդեն կկարողանան հաջողությունների հասնել: Քայլ առ քայլ կկառուցենք հայկական ֆուտբոլը»:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Պե՞տք է լինի լեգիոներների սահմանափակում Հայաստանի Բարձրագույն խմբում
Այո
Այո, բայց ոչ մեկնարկային կազմի վրա
Ոչ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000