Որոնել
Արխիվ
12.02.2019  01:13

«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստը հունվարին հրաժարվել է տեղափոխվել «Բարսելոնա»

Թուրքական «Ֆեներբախչեի» պաշտպան Մարտին Շկրտելը, ով կարիերայի զգալի մասն անցկացրել է «Լիվերպուլում», ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում հրաժարվել է տեղափոխվել «Բարսելոնա», հաղորդում է AS-ը։

Նշվում է, որ կատալոնական ակումբն այդ ժամանակ փնտրում էր կենտրոնական պաշտպանի, որովհետև վնասվածք ունեին Սամուել Ումտիտին ու Տոմաս Վերմալենը։ Սլովակ ֆուտբոլիստին առաջարկ է եղել, բայց վերջինս չի ցանկացել լինել պահեստային պաշտպան։ Ավելի ուշ «Բարսելոնան» վարձավճարով ձեռք բերեց «Վալենսիայի» պաշտպան Ջեյսոն Մուրիլյոյին։

Ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա Շկրտելը Թուրքիայի առաջնությունում անցկացրել է 16 հանդիպում ու դարձել 1 գոլի հեղինակ։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000