Որոնել
Արխիվ
11.02.2019  20:10

«Չգիտեմ, թե որտեղից են առաջացել այդ լուրերը». Մարսելոն՝ «Յուվենտուս» հնարավոր տեղափոխության մասին

Մադրիդի «Ռեալի» 30-ամյա պաշտպան Մարսելոն խոսել է տարածված այն տեղեկությունների մասին, որոնց համաձայն բրազիլացին կարող է ընթացիկ մրցաշրջանից հետո համալրել «Յուվենտուսն» ու միանալ նախկին թիմակցին՝ Կրիշտիանու Ռոնալդուին։

«Ես «Ռեալի» ֆուտբոլիստ եմ ու ակումբի հետ ունեմ գործող պայմանագիր։ Չգիտեմ, թե որտեղից են առաջացել այդ լուրերը։ Ես կպատմեի բանակցությունների մասին, եթե դրանք լինեին։ 

Ռոնալդուի հեռանա՞լը․ մենք պատրաստվում էինք Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Լիվերպուլի» դեմ խաղին և նա ասաց ինձ․ «ես հեռանում եմ»։ Այո՛, նա ասաց դրա մասին խաղից անմիջապես առաջ»,- Մարսելոյի խոսքերն է մեջբերում Esporte Interativo-ն։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000