Որոնել
Արխիվ
11.02.2019  17:22

Գվարդիոլան աջակցեց Սարրին, ով չէր սեղմել նրա ձեռքը (VIDEO)

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան աջակցել է «Չելսին» գլխավորող Մաուրիցիո Սարրիին, ով այդ թիմերի միջև հանդիպումից (6:0) հետո չի սեղմել կատալոնացու ձեռքը:

«Նա ինձ չի նկատել: Այդ մասին Ջանֆրանկո Ձոլան ասաց ինձ:

Մարդիկ չեն հասկանում, թե որքան դժվար է խաղալ հարձակվողական ոճով: Այստեղ իմ առաջին մրցաշրջանում մենք երբեմն լավ էինք խաղում, բայց կայունություն չկար: Մարդիկ պարզապես կարծում են, որ նոր մարզչի գալը և մի քանի տրանսֆերները բավական են, որ ամեն ինչ լավ լինի: Բայց այդ խաղաոճը ժամանակ է պահանջում:

«Սիթիում» աշխատելու գլխավոր պատճառն այն է, որ ես լավ եմ ճանաչում ղեկավարներին, հատկապես Չիլի Բեգերիստայնին: Ինձ հարկավոր չէ նրան ինչ-որ բանում համոզել: Նա այն մարդը չէ, ով հաղթանակների դեպքում կմտածի լավ եմ աշխատում, իսկ պարտության ժամանակ` վատ:  Այդ պատճառով վայելում եմ աշխատանքս»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Պե՞տք է լինի լեգիոներների սահմանափակում Հայաստանի Բարձրագույն խմբում
Այո
Այո, բայց ոչ մեկնարկային կազմի վրա
Ոչ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000