Որոնել
Արխիվ
11.02.2019  17:40

Վերադարձ Հայաստան. «Լոռին» մեկ օրում հայտարարեց երկրորդ նորեկի մասին

«Լոռին» պայմանագիր է ստորագրել հարձակվողական ոճի կիսապաշտպան Վլադիմիր Բաբայանի հետ: 21-ամյա Բաբայանի համաձայնագիրն ուժի մեջ է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, հայտնում է վանձորցիների պաշտոնական կայքը:

Բաբայանը հանդես է եկել «Բանանցում», «Իմպուլսում», «Ալաշկերտում», «Փյունիկում»: Նա «Լոռի» է տեղափոխվել պորտուգալական «Ալկանենենսե» ակումբից:

Վլադիմիրը հանդես է եկել նաև Հայաստանի Մ17 հավաքականում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Լոռին» պայմանագիր է կնքել մոլդովացի հարձակվող Ալեքսանդրու Օսիպովի հետ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000