Որոնել
Արխիվ
11.02.2019  16:58

ՖԱԼ-ի Գավաթ. «Փյունիկը» կրկին նույն հաշիվը գրանցեց և զբաղեցնում է երկրորդ տեղը (VIDEO)

Կիպրոսում ընթացող Ռուսաստանի ազգային լիգայի (ФНЛ) Գավաթի A խմբում «Փյունիկը» մրցեց «Մորդովիայի» հետ: Գրանցվեց ոչ-ոքի` 1:1:

22-րդ րոպեին Արթուր Միրանյանը 11-մետրանոց վաստակեց, սակայն նշակետից Ալիկ Առաքելյանի հարվածից հետո ռուսներին փրևկեց դարպասապահ Ալեքսանդր Կոբզևը: Ընդամենը մեկ րոպե անց նույն Առաքելյանը մոտ 20 մետրից շեշտակի հարվածով բացեց հաշիվը:

10 րոպե անց Սարանսկը ներկայացնող թիմը պատասխան գոլը խփեց: Պարզ կոմբինացիայից հետո աչքի ընկավ Ռուստամ Մուխամերտշինը:

Խմբի մյուս խաղում «Ռոտորը» 3:1 հաշվով առավելության է հասել «Մուրոմի» նկատմամբ և 6 միավորով ապահովել առաջին տեղը: «Փյունիկը» կրկին 1:1 հաշվով ոչ-ոքի խաղալուց հետո 2 միավորով երկրորդ տեղում է և վերջին տուրում կմրցի հենց վոլգոգրադցիների հետ: «Մորդովիան» ու «Մուրոմն» ունեն 1-ական միավոր:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Պե՞տք է լինի լեգիոներների սահմանափակում Հայաստանի Բարձրագույն խմբում
Այո
Այո, բայց ոչ մեկնարկային կազմի վրա
Ոչ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000