Որոնել
Արխիվ
11.02.2019  16:19

«Լոռին» նոր հարձակվող ունի

«Լոռին» պայմանագիր է ստորագրել մոլդովացի երիտասարդ հարձակվող Ալեքսանդրու Օսիպովի հետ: 18-ամյա Օսիպովի համաձայնագիրը նախատեսված է մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 5-ը, տեղեկանում ենք վանաձորցիների պաշտոնական կայքից:

Օսիպովը հայկական ակումբ է տեղափոխվել մոլդովական «Շերիֆից»: Ակումբի Մ19 թիմի կազմում մասնակցել է ՈՒԵՖԱ-ի Երիտասարդների լիգայի (UEFA Youth League) 3 հանդիպման եւ դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ:

Օսիպովը նաև Մոլդովայի Մ19 հավաքականի ֆուտբոլիստ է: Պատանեկան թիմի կազմում մասնակցել է 5 հանդիպման, դարձել երկու գոլի հեղինակ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000