Որոնել
Արխիվ
11.02.2019  15:46

«Արցախը» մեկնեց Վրաստան. փորձաշրջան են անցելու 3 լեգիոներներ (PHOTO)

«Արցախը» փետրվարի 11-ից 23-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Վրասանի մայրաքաղաք Թբիլիսիում՝ Թենգիզ Սուլակվելիձեի սպորտային ակադեմիայում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Այդ ընթացքում երևանյան թիմը նաև 4 ընկերական հանդիպում կանցկացնի Վրաստանի բարձրագույն խմբի (Erovnuli liga) թիմերի հետ։ «Արցախi» մրցակիցները կլինեն Թելավիի «Կախեթի» (FC Kakheti), «Գագրա» (FC Gagra), «Մերանի» (Merani) և «ՎԻԹ Ջորջիա» (WIT Georgia) թիմերը: Խաղերը նախատեսված են փետրվարի 13-ին, 16–ին, 19–ին և 22–ին։

Հավելենք, որ հավաքի ընթացքում «Արցախի» կազմում փորձաշրջան կանցնեն Թուրքմենստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Սերդար Անաօրազովը (Serdar Annaorazov), ուկրաինացի հարձակողական ոճի կիսապաշտպան Վալերի Գրիշինը (Valerii Hryshyn) և մեկ եզրային պաշտպան Վրաստանից։

Նաև նշվում է, որ «Արցախն» այսօր Թբիլիսի մեկնեց սեփական, նոր ավտոբուսով:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000