Որոնել
Արխիվ
10.02.2019  23:36

Լա լիգա. «Սևիլյան» գերկամային փրկություն գրանցեց «Էյբարի» դեմ խաղում (VIDEO)

Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում «Սևիլյան» տանը մրցեց «Էյբարի» հետ։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2։

Ֆաբիան Օրելյանան 22-րդ րոպեին առաջ մղեց հյուրերին, իսկ 63-րդ րոպեին Շարլեսը կրկնապատկեց հաշիվը։ 84-րդ րոպեին անդալուսյան ակումբից հեռացվեց կիսապաշտպան Էվեր Բանեգան՝ տանալով երկրորդ դեղին քարտը և թվում էր, թե «Էյբարի» հաղթանակն անխուսափելի է, բայց դաշտի տերերը խաղավերջում սկսեցին գործել կրկնակի եռանդով։ Նախ, 88-րդ րոպեին Վիսամ Բեն Յեդերը կրճատեց հաշվի տարբերությունը, ապա, ավելացված 2-րդ րոպեին Պաբլո Սարաբիան փրկեց իր թիմին պարտությունից։

Այսպիսով, «Սևիլյան» վաստակեց 37 միավոր և մնաց 4-րդ տեղում։ «Էյբարը» 30 միավորով 10-րդն է։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Պե՞տք է լինի լեգիոներների սահմանափակում Հայաստանի Բարձրագույն խմբում
Այո
Այո, բայց ոչ մեկնարկային կազմի վրա
Ոչ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000