Որոնել
Արխիվ
10.02.2019  18:14

«Ամոթ մրցավարներին, Ռուսաստանում ոչինչ չի փոխվել». Արամ Դավթյան (VIDEO)

Սոչիում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի գլխավոր մենամարտում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անվան գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում Punch Boxing պրոմոութերական ընկերությունը ներկայացնող Վահե Սարուխանյանը մրցեց Ռուսաստանի ուժեղագույն բռնցքամարտիկներից մեկի՝ Պավել Մալիկովի հետ, տեղեկացանք Punch Boxing Armenia-ից։

Մարտն անցավ Վահեի բացահայտ առավելությամբ, սակայն մրցավարների միավորներով գրանցվեց ոչ-ոքի արդյունք, իսկ լրացուցիչ մրցավարը հաղթանակը շնորհեց ռուս բռնցքամարտիկին, ով էլ դուրս եկավ կիսաեզրափակիչ փուլ: Հաղթողի անունը հայտարարելուց հետո խառնաշփոթ սկսվեց ռինգում:

Punch Boxing պրոմոութերական ընկերության հիմանդիր, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Արամ Դավթյանը հենց ռինգում հանդես եկավ հայտարարությամբ. «Ամեն ինչ տեղի ունեցավ այնպես, ինչպես սովորոբար լինում է Ռուսաստանում: Վահեն մաքուր հաղթանակ տոնեց, ես դա պատրաստ եմ ապացուցել: Սա Վահեի հաղթանակն է, մնացածը մեզ չի հետաքրքում: Ամոթ մրցավարներին»,-ասաց Դավթյանը: 

Հիշեցնենք, որ նույն երեկոյի ընթացքում կարիերայի 10-րդ հաղթանակն է տոնել Գոռ Երիցյանը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000