Որոնել
Արխիվ
10.02.2019  00:18

Մխիթարյան. «Վերջապես հյուրընկալվելիս տարանք այդքան սպասված հաղթանակը»

Լոնդոնի «Արսենալի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է ԱՊԼ-ի «Հադերսֆիլդի» դեմ կայացած խաղի մասին։

Հիշեցնենք, որ 30-ամյա կիսապաշտպանը մասնակցեց թիմի բոլոր 2 գոլային գրոհներին։

«Հաշիվը բխում էր խաղից։ Շատ կարևոր է, որ վերջապես 2 ամսվա մեջ տարանք այդքան սպասված հաղթանակը հյուրընկալվելիս և 3 միավոր վաստակեցինք։ Կարողացանք 2 անգամ աչքի ընկնել առաջին խաղակեսում։ Գոլ խփելու այլ պահեր էլ ունեցանք, բայց, կարելի է ասել, մեր բախտը չբերեց։ Կարևորն այն է, որ հաղթել ենք և հիմա պետք է շարժվենք առաջ։ Հիմա Եվրոպա լիգայի խաղին պիտի պատրաստվենք, իսկ հետո կվերադառնանք ԱՊԼ»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում BBC-ն։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000