Որոնել
Արխիվ
09.02.2019  17:44

Անդրեյ Տալալաև. «Հայ մրցավարին ասածս խոսքն այնպիսին չէր, որ ինձ կախաղան անեին»

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը Վադիմ Լուկոմսկու և Իգոր Պորոշինի պոդկաստի ժամանակ խոսել է իր որակազրկման և Հայաստան տեղափոխվելու պատճառներից մեկի մասին:

Հիշեցնենք, որ Հայաստանի առաջնության խաղի ժամանակ մրցավարին վիրավորելու համար ռուս մասնագետը որակազրկվել էր կես տարով, սակայն հետո այն կրճատվել և դարձել 5 խաղ:

Որակազրկման մասին

«Մրցավարին վիրավորելու համար ներողություն խնդրելու հնարավորություն չեմ ունեցել, որովհետև Հայաստանում որոշումները կուլիսների հետևում են կայացվում: Ընդհանրապես մրցավարությունը Հայաստանում ֆուտբոլին զուգահեռ չի զարգանում: Դրա պատճառով արդեն փոխվել է մրցավարական կորպուսի ղեկավարը: Իմ ասած վիրավորական խոսքն այնպիսին չէր, որ կախաղան անեին: Իսկ այդ խոսքը ռուսերեն էր, որովհետև հայերեն դեռ շատ քիչ բառեր գիտեմ»:

Հայաստան տեղափոխվելու որոշման պատճառներից մեկը

«Ռուսական ակումբների ղեկավարների հետ զրույցներից լսեցի, որ ավելի ուժեղ թիմից առաջարկ չեմ ստանում, որովհետև միջազգային փորձ չունեմ: Օրինակ` Բելառուսում, Ղազախստանում կամ Ուզբեկստանում աշխատած և եվրագավաթներին մասնակցած մարզիչները նախապես ավելի շահեկան դիրքում էին լինում: Այդ պատճառով սկսեցի հետաքրքրվել, թե որտեղ կարող եմ նման փորձ կուտակել»:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց արդյոք Ջևան Չելոյանցը՝ թիմին դուրս հանելով դաշտից կիսաեզրափակիչ խաղից առաջ
Այո
Ոչ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000