Որոնել
Արխիվ
09.02.2019  16:33

Տալալաև. «Խորեն Հովհաննիսյանի միջոցով լավ հարձակվող էր եկել «Փյունիկ», բայց «Հայդուկը» «փախցրեց» նրան»

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը ներկա է եղել Վադիմ Լուկոմսկու և Իգոր Պորոշինի յութուբյան պոդկաստին, որի ժամանակ նա անդրադարձել է երևանյան ակումբում Խորեն Հովհաննիսյանի դերին:

«Հովհաննիսյանը լեգենդար մարդ է: Հիմա նա Արթուր Սողոմոնյանի խորհրդականն է «Փյունիկում» և հետզհետե ավելի է ընդլայնում իր մասնակցությունն ակումբի կյանքին:

Վերջերս նրա միջոցով երկու ֆուտբոլիստ էին եկել փորձարկման: Նրանցից մեկը հարձակվող էր, լավ տպավորություն թողեց, բայց չհասցրեցինք ստորագրել նրան. «Հայդուկը» «փախցրեց» մեզնից:

Մյուսն ավելի ցածրակարգ խաղացող էր, հրաժարվեցինք նրանից: Հովհաննիսյանը շատ օգտակար խորհուրդներ է տալիս ինձ»:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Պե՞տք է լինի լեգիոներների սահմանափակում Հայաստանի Բարձրագույն խմբում
Այո
Այո, բայց ոչ մեկնարկային կազմի վրա
Ոչ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000