Որոնել
Արխիվ
09.02.2019  15:18

Տալալաև. «Եթե Մխիթարյանը ցանկանա, հենց վաղը կդառնա Հայաստանի վարչապետ կամ նախագահ»

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը ներկա է եղել Վադիմ Լուկոմսկու և Իգոր Պորոշինի Youtube-ում հրապարակվող պոդկաստին, որի ժամանակ խսել է նաև Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Եթե Մխիթարյանը ցանկանա Հայաստանի նախագահ կամ վարչապետ դառնալ, ապա հենց վաղը կանի դա: Նա ունի սեր, ուշադրություն և հնարավորություններ: Հպարտությամբ եմ ասում, որ նա «Փյունիկի» սանն է:

Ինչ վերաբերվում է տարվա ֆուտբոլիստի մրցանակը Մարկոս Պիզելլիին զիջելուն: Եթե պարտվում ես Ջիբրալթարին և Լիխտենշտեյնին, իսկ քո ակումբում ոչ միշտ հայտնվում մեկնարկային կազմում, դա որոշակի ազդեցություն ունենում է մարդկանց կարծիքի վրա: Մարկոսին ես ճանաչում եմ «Կուբանում» համատեղ աշխատանքից, որտեղ գլխավոր մարզչի օգնականն էի: Նա շատ լավ ֆուտբոլիստ է, ով ծաղկեց Ղազախստանում, 30-ն անց տարիքում»:  

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000