Որոնել
Արխիվ
08.02.2019  16:58

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «Լոռին» հաստատեց Հայկ Իշխանյանի տեղափոխությունը

«Լոռին» պաշտոնապես հայտնել է Հայաստանի հավաքականի պաշտպան Հայկ Իշխանյանի տեղափոխության մասին: 29-ամյա ֆուտբոլսիտը պայմանագիրն ուժի մեջ է մինչև մրցաշրջանի ավարտը՝ ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ:

Վանաձորցիների կազմում նա հանդես է գալու 22 համարի մարզաշապիկով:

Իշխանյանը նախկինում հանդես է եկել «Միկայում», «Ալաշկերտում», «Իմպուլսում» և «Գանձասար-Կապանում», որից հեռանալուց հետո ազատ խաղացողի կարգավիճակ ուներ:

Ընդհանուր առմամբ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում անցկացրել է 142 հանդիպում, խփել 7 գոլ ու կատարել 4 արդյունավետ փոխանցում:

Վանաձորցիների նոր կենտրոնական պաշտպանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 6 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի հեղինակ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000