Որոնել
Արխիվ
08.02.2019  14:03

ՖԱԼ-ի Գավաթում «Փյունիկը» մեկնարկեց հաղթանակը բաց թողնելով

Կիպրոսում մեկնարկեց Ռուսաստանի ազգային լիգայի Գավաթ մրցաշարը, որին հրավիրված է նաև Երևանի «Փյունիկը»: Բացման խաղում Անդրեյ Տալալաևի թիմը մրցել է Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնը (ուժով երրորդ) ներկայացնող «Մուրոմի» հետ: Գրանցվել է ոչ-ոքի` 1:1:

Հաշիվը 9-րդ րոպեին բացել է Ալիկ Առաքելյանը: Մինչև խաղավերջ հայկական թիմը հաշվի մեջ առաջ է եղել, սակայն 79-րդ րոպեին Վիկտոր Կարպուխինը պատասխան գոլն է խփել:

Երևանցիները հանդիպումն ավարտել են 10 ֆուտբոլսիտով: 83-րդ րոպեին կարմիր քարտ է ստացել Մաքսիմ Տրուսևիչը:

A խմբի առաջին տուրի մյուս խաղում մրցելու են «Մորդովիան» ու «Ռոտորը»:

Հավելենք, որ «Փյունիկի» հանդիպմանը ներկա է եղել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000