Որոնել
Արխիվ
07.02.2019  17:16

Արթուր Վանեցյանը մասնակցել է ՈւԵՖԱ-ի 43-րդ կոնգրեսի աշխատանքներին

Փետրվարի 7-ին՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում, կայացել է ՈՒԵՖԱ-ի 43-րդ կոնգրեսը, որի աշխատանքներին մասնակցում էր նաև ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը:

Այսօր կայացել են ՈՒԵՖԱ-ի նախագահի ընտրությունները, որի ընթացքում պատվիրակները միաձայն քվեարկել են ՈՒԵՖԱ-ի գործող նախագահ Ալեքսանդր Չեֆերինի օգտին, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Հայաստանի պատվիրակության կազմում են նաև ՀՖՖ Գլխավոր քարտուղար, առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը և ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի պետ, Գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանը։

Կոնգրեսի ընթացքում ներկայացվելէ ՈՒԵՖԱ-ի ֆինանսական հաշվետվությունը և կոմիտեների կատարած աշխատանքը, հաստատվեց ՈՒԵՖԱ-ի նոր բյուջեն:

Նախագահի ընտրությունից հետո կայացան ՈՒԵՖԱ-ի գործկոմի անդամների ընտրությունները: 8 տեղի հավակնոևմ էին տասը թեկնածուներ: ՈՒԵՖԱ-ի գործկոմի նոր անդամներ ընտրվեցին Ֆլորանս Արդուենը (Ֆրանսիա), Շանդոր Չանյին (Հունգարիա), Լուիս Ռուբիալեսը (Իսպանիա), Ֆեռնանդու Գոմեշը (Պորտուգալիա), Յեսպեր Մյոլեր Քրիստենսենը (Դանիա), Արմանդ Դուկան (Ալբանիա), Դավոր Շուկերը (Խորվաթիա):

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000