Որոնել
Արխիվ
06.02.2019  17:57

Մխիթարյան. «Գենդուզին կարող է դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը»

Հայաստանի հավաքականի ու «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարծիք է հայտնել իր ակումբակից Մատեո Գենդուզիի մասին:

«Երիտասարդ ֆուտբոլիստին միշտ դժվար է տեղափոխվել նոր երկիր, որովհետև հարկավոր է հասկանալ մշակույթը, լեզուն, ինչպես նաև միջավայրը, որպեսզի հարմարվի թիմակիցներին, ակումբին ու մարդկանց մտածելակերպին:

Մենք փորձում ենք Գենդուզիին օգնել, որ նա իրեն ավելի հանգիստ զգա: Նա անգլերեն է սովորում: Դեռ լավ չի խոսում, բայց արդեն շատ բաներ հասկանում է:

Մատեոն դեռ 19 տարեկան է, նա պետք է կենտրոնանա ֆուտբոլի վրա: Ոչ բոլորին է հնարավորություն ընձեռնվում 18 տարեկանում միանալ «Արսենալին», այն էլ Ֆրանսիայի երկրորդ լիգայից` «Լորյանից»:

Մենք նրան ամեն օր ասում ենք, որ պետք է շատ աշխատի, երկնքում չսավառնի, որովհետև դեռ 19 տարեկան է: Համառ աշխատանքի դեպքում նա կարող է դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը»,- COPA 90-ի հետ հարցազրույցում ասել է 30-ամյա ֆուտբոլիստը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Պե՞տք է լինի լեգիոներների սահմանափակում Հայաստանի Բարձրագույն խմբում
Այո
Այո, բայց ոչ մեկնարկային կազմի վրա
Ոչ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000