Որոնել
Արխիվ
06.02.2019  17:29

Հայաստանի աթլետիկայի հավաքականը մեկնում է Ստամբուլ

Այս մրցաշրջանում փետրվարի  8–ին իր առաջին արտագնա մրցուղերթը կկատարի  Հայաստանի աթլետիկայի թիմը: Թուրքիայի մայրաքաղաք Ստամբուլում 12–օրյա ուսումնամարզական հավաք կանցկացնեն մեր 10–ը մարզիկ-մարզուհիներ: Հավաքին կհաջորդի Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունը, որը կավարտվի փետրվարի 17 –ին: Մրցավարտից հետո  մեր աթլետները տեղում կշարունակեն մարզումները և Երևան կվերադառնան փետրվարի 22–ին, հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Պատվիրակության ղեկավար, մոտ անցյալի նշանավոր արագավազորդ և երկրի բազմակի ռեկորդակիր Վահագն Ջավախյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնեն  նաև մարզիչներ Արսեն Պետրոսյանն ու Գրիգոր Բարսեղյանը: Մրցումներում իրենց ունակությունները կդրսևորեն հեռացատկորդներ, եռացատկորդներ ,տարբեր տարածությունների վազորդներ Գայանե Չիլոյանը, Մարիետա  Մինասյանը,  Մարիաննա Բաղյանը, Լևոն Աղասյանը, Արամայիս Սարգսյանը, Արտակ Համբարձումյանը, Երվանդ Մկրտչյանը, Նարեկ Ղուկասյանը, Ռոման Ալեքսանյանը  և Ռազմիկ Մկրտչյանը:

 

 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000