Որոնել
Արխիվ
06.02.2019  16:45

Եվրոպական խաղեր. Հայաստանն արդեն 11 ուղեգիր ունի

Ինչպես հայտնի է հունիսի 21-30–ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի կունենան Եվրոպական մարզական երկրորդ խաղերը: Ուղեգրեր են շնորհվում այն մարզիկներին, ովքեր հաջողության են հասնում վարկանիշային մրցաշարերում: Դրանք  կշարունակվեն մինչև  2019թ. ապրիլի 14-ը: Հայաստանն արդեն ունի 11 ուղեգիր: Մինսկում հանդես կգան մեր սամբիստները / 5 տղամարդ, 1 կին /, մեկական հեծանվորդ, բռնցքամարտիկ, հրաձիգ և կանոէ մրցաձևի երկու թիավարներ, գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Մասնակցության ուղեգրեր են ակնկալում նաև ըմբշամարտ, մարմնամարզություն, ձյուդո, բադմինթոն և  դարձյալ հրաձգություն ու հեծանվային սպորտ  մարզաձևերի ներկայացուցիչներից:

Որոշ մարզաձևերում / սամբո, կանոէ և այլն / ուղեգրերը անվանական չեն և  խաղերի մասնակիցներին կորոշեն համապատասխան  մարզչական խորհուրդները:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000