Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին հարձակվող Սարգիս Բալոյանը կարիերան շարունակելու է Ռուսաստանում:
26-ամյա ֆուտբոլիստը դարձել է «Կուբանի» ֆուտբոլիստ, հայտնում է կրասնոդարցիների պաշտոնական կայքը:
Մրցաշրջանի առաջին կեսը Բալոյանն անցկացրել է «Արցախում»: Հայաստանում նա հանդես է եկել նաև «Բանանցում» և «Փյունիկում»:
Հիշեցնենք, որ նախկինում «Կուբանում» են հանդես եկել Արաս Օզբիլիսը և Մարկոս Պիզզելին:
ArmFootball.com
ամիս
շաբաթ
օր