Որոնել
Արխիվ
05.02.2019  20:29

«Մեծ աճ եմ գրանցել լեգիոներների հետ մրցակցության շնորհիվ». «Լոռիի» պաշտպան

«Լոռիի» պաշտպան Արման Մկրտչյանը պայմանագիրը երկարաձգելուց հետո հարցազրույց է տվել ակումբի մամուլի ծառայությանը:

«Ուրախությամբ ու առանց երկմտելու ընդունել եմ «Լոռիի»՝ պայմանագիրս երկարաձգելու վերաբերյալ առաջարկը:

Այստեղ եմ արդեն մեկուկես տարի: Այդ ընթացքում, կարծում եմ, բավական մեծ աճ եմ գրանցել: Դրան նպաստել է նաեւ այն հանգամանքը, որ մրցակցում եմ աֆրիկացի ֆուտբոլիստների հետ, որոնք ֆիզիկապես շատ լավ են պատրաստված:

Նպատակ ունեմ մրցաշրջանի մյուս հատվածում որքան հնարավոր է շատ խաղերի մասնակցել, իմ ունեցած ամբողջ հնարավորություններով օգնել թիմին շատ հաղթանակներ տոնել ու մեծ նվաճումներ գրանցել նաեւ եվրոպական ասպարեզում: Քրտնաջան աշխատելու եմ, որպեսզի գրավեմ Երիտասարդական հավաքականի մարզչական շտաբի ուշադրությունը»,- ասել է Մկրտչյանը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000