Որոնել
Արխիվ
05.02.2019  13:38

Մխիթարյան. «Երբեք նման խաղի չէի մասնակցել»

Հայաստանի հավաքականի ու «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է լոնդնոցիների Մ23 թիմի ու «Վեսթ Հեմի» նույն տարիքային թիմերի միջև հանդիպմանը: Առաջին խաղակեսից հետո Ֆրեդի Յունգբերգի թիմը 3:0 հաշվով առջևում է եղել, սակայն մառախուղի պատճառով երկրորդ կեսը չի կայացել:

«Զինագործների» պաշտոնական կայքի հետ զրույցում վնասվածքից ապաքինված 30-ամյա ֆուտբոլիստը կիսվել է իր տպավորություններով:

Զգացողությունների մասին

«Որոշ ժամանակ բաց թողնելուց հետո վերադարձել եմ: Սկսեցի խաղալ Մ23 թիմի հետ և շատ երջանիկ եմ: Հուսով եմ` այլևս վնասվածք չեմ ստանա ու կշարունակեմ խաղալ»:

Վանսվածքից հետո բուժօգնություն ստանալու մասին

«Շատ շնորհակալ եմ բոլորին, ովքեր աշխատել են ինձ հետ. բժշկական անձնակազմին, ֆիզպատրաստության մարզչին և նույնիսկ իմ թիմակիցներին: Նրանք ամեն օր աջակցում էին ինձ: Սա կյանք է, կարող եք վնասվածք ստանալ կամ այլ խնդիր ունենալ: Հուսով եմ` այլևս ոչ ոք վնասվածք չի ստանա, և մեր թիմը լիարժեք կկարողանա նախապատրաստվել հաջորդ մրցավեճերին»:

Երիտասարդական թիմի խաղի մասին

«Ցավոք, չավարտեցինք հանդիպումը: Հիանալի առաջին խաղակես անցկացրեցինք, բայց հետո խաղը հետաձգվեց: Կարծում եմ` շատ լավ հանդես եկանք: Կարող էինք որոշ գործոններ բարելավել, բայց միևնույն է երեք գոլ խփեցինք` ցուցադրելով շատ լավ ֆուտբոլ: Կարող էինք ավելի շատ գոլ հեղինակել»:

Այն մասին, թե երբևէ մասնակցե՞լ է խաղի, որն ընդմիջմանը հետաձգվել է

«Երբեք»:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Պե՞տք է լինի լեգիոներների սահմանափակում Հայաստանի Բարձրագույն խմբում
Այո
Այո, բայց ոչ մեկնարկային կազմի վրա
Ոչ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000