Որոնել
Արխիվ
04.02.2019  20:34

Բանակցություններ Աղեկյանի տրանսֆերի վերաբերյալ

Հայաստանի երիտասարդական հավաքականի ու «Արցախի» հարձակվող Գրիգոր Աղեկյանը մոտ է «Իսլոչի» ֆուտբոլիստ դառնալուն: Հունվարին 22-ամյա ֆուտբոլիստը փորձաշրջանի էր մեկնել բելառուսական ակումբ և նախնական պայմանավորվածությամբ` փետրվարի 1-ին պետք է վերադառնար Երևան:

Այնուամենայնիվ, «Իսլոչը» որոշել է երկարաձգել փորձաշրջանը և Աղեկյանին ընդգրկել է ուսումնամարզական հավաքի մեկնած ֆուտբոլիստների թվում: Պինսկում կայանալիք հավաքի ընթացքում «գայլերը» մրցելու են «Սլուցկի» և «Սլավա-Մոզիրի» հետ:

Armfootball.com-ը պարզաբանման համար դիմեց «Արցախ» ֆուտբոլային ակումբին, որի մամուլի ծառայությունից տեղեկացրեցին, որ տեղափոխության վերաբերյալ ակումբների միջև ներկայումս բանակցություններ են ընթանում: Վերջնական համաձայնության հասնելու դեպքում երևանցիները պաշտոնական հայտարարություն կկատարեն:

Հավելենք, որ Աղեկյանի պայմանագիրը «Արցախի» հետ գործում է մինչև 2019 թվականի օգոստոսը:

Ամենայն հավանականությամբ առաջիկայում որոշում կընդունվի, ըստ որի հայ ֆուտբոլիստները Բելառուսում լեգիոներ չեն համարվի: Նույնը բելառուսների դեպքում` Հայաստանում:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000