Որոնել
Արխիվ
04.02.2019  14:40

Ովքե՞ր են Հայաստանում ամենադիպուկ կրակողները. հայտնի են ձմեռային չեմպիոնները

Երևանում անցկացվեց օդամղիչ հրաձգության Հայաստանի ձմեռային առաջնությունը: Մասնակիցները  հանդես եկան 10 մ կրակագծում: Հրացանակիրների պայքարում հաղթեցին Հրաչ Բաբայանը / 625 միավոր / և Ալլա Պողոսյանը / 626, 3 միավոր /: Ատրճանակի միքս  /տղամարդ , կին /  մրցաձևում առաջինը ճանաչվեց Նորայր Առաքելյան – Էլմիրա Կարապետյան երկյակը, իսկ  վազող թիրախում ` Դավիթ Աբաջյանը և Գոհար Հարությունյանը, տեղեկանում ենք ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքից:

Հավաքականը  գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի ղեկավարությամբ ուսումնամարզական  հավաք կանցկացնի Լեհաստանի Վրոցլավ քաղաքում / մարտի 1 – 15 –ը / : Հրաձիգներն այնուհետև  Խորվաթիայի Օսիեկ քաղաքում կմրցեն մարտի 16 – 26 –ը անցկացվելիք Եվրոպայի ձմեռային առաջնությունում:

Հայաստանը հրաձիգ կգործողի նաև Մինսկում կայանալիք Եվրոպական երկրորդ խաղեր: Արդեն հայտնի է Ալլա Պողոսյանի անունը /օդամղիչ հրացան /: Մեկ տղամարդ մասնակցի անունը պարզ կդառնա Եվրոպայի առաջնությունից հետո: Անհատականից բացի, մեր երկյակը կարող է հանդես գալ  նաև ատրճանակավարների  միքսի, ինչպես նաև գնդակային հրաձգության  / 50մ/ մրցումներում:

 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000