Որոնել
Արխիվ
03.02.2019  11:28

Նակամուրան ապշել է Արոնյանի պարտիան տեսնելիս (VIDEO)

Ջիբրալթար Մասթերս շախմատային խոշոր մրցաշարի վերջին տուրում այդ պահին դեռ գործող չեմխիոն Լևոն Արոնյանը լավագույն եռյակում հայտնվելու հնարավորություն է ունեցել, սակայն վերջին տուրում կոպիտ սխալներ է թույլ տվել Դևիդ Հոուելի դեմ պարտիայում և գրավել 24-րդ տեղը:

Այդ պարտիայի ժամանակ հայ գրոսմայստերի կողքին մրցախաղ է անցկացրել Հիկարու Նակամուրան, ով հանկարծ թեքվել է Արոնյանի խաղատախտակի կողմը և ապշել նրա անհաջող դիրքը տեսնելիս: Այդ պահին վտանգի տակ է եղել Լևոնի թագուհին:

Հետագայում ամերիկացին մի քանի անգամ շշմած նայել է Արոնյանին ու իր մրցախաղը մոռանալով, սկսել է հետևել Լևոնի պարտիային:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Պե՞տք է լինի լեգիոներների սահմանափակում Հայաստանի Բարձրագույն խմբում
Այո
Այո, բայց ոչ մեկնարկային կազմի վրա
Ոչ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000