Որոնել
Արխիվ
01.02.2019  14:43

Ավարտվել է Ջիբրալթար Մասթերսը. Արոնյանն ու Մելքումյանը չօգտագործեցին շանսը

Ավարտվեց Ջիբրալթար Մասթերս շախմատային միջազգային խոշոր և հեղինակավոր մրցաշարը: 10 հնարավորից վաստակելով 8.5 միավոր մրցաշարի հաղթող դարձավ Վլադիսլավ Արտեմևը: 8 միավորով 2-րդ տեղը զբաղեցրեց Հնդկաստանի ներկայացուցիչ Մուրալի Կարթիկեյանը: Նիկիտա Վիտյուգուվը 7.5 միավորով եզրափակեց լավագույն եռյակը:

Հայաստանի ներկայացուցիչներ Լևոն Արոնյանը և Հրանտ Մելքումյանը վերջին տուրից առաջ ունեին 6.5-ական միավոր և հաղթանակի դեպքում կարող էին տեղ զբաղեցնել լավագույն եռյակում: Սակայն վերջին տուրում Արոնյանը պարտվեց, իսկ Մելքումյանը ոչ-ոքի խաղաց, տեղեկանում ենք chessfed.am-ից:

Արդյունքում, Մելքումյանը 7 միավորով զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը, իսկ Արոնյանը 6.5 միավորով հայտնվեց իր համար անսովոր 24-րդ հորիզոնականում: Հայաստանի 3-րդ ներկայացուցիչ Էլինա Դանիելյանը վաստակեց 4.5 միավոր: Մրցաշարում ԱՄՆ ներկայացնող մեր հայրենակից Վարուժան Հակոբյանը 7-րդ տուրից հետո վաստակել էր 3.5 միավոր և չէր շարունակել հետագա պայքարը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000