Որոնել
Արխիվ
01.02.2019  13:39

«Գանձասարը» կապանյան հավաքն ավարտել է 60 րոպե տևած խաղով

Փետրվարի 1-ին «Գանձասար-Կապանը» սեփական մարզաբազայում երկկողմանի հանդիպում է անցկացրեց։ «Կանաչների» ու «կարմիրների» պայքարն ավարտվեց վերջիններիս հաղթանակով՝ 3-0 հաշվով։ Աչքի ընկան Գևորգ Նռանյանը, Գեղամ Հարությունյանն ու Գևորգ Օհանյանը։ Թիմերը խաղացին խաղակեսը 30 րոպե ձևաչափով, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Խաղին մասնակցեցին նաև երկրորդ թիմի ֆուտբոլիստները։ Այս հանդիպումով ավարտվեց Հայաստանի գործող գավաթակրի կապանյան հավաքը։

Արդեն վաղը՝ փետրվարի 2-ին «Գանձասար-Կապանի» անձնակազմը կժամանի Երևան, որտեղ կնախապատրաստվի մինչև փետրվարի 13-ը։

Նախքան Անթալիա մեկնելը նախատեսված է ևս մեկ ստուգողական հանդիպում։ Փետրվարի 9-ին «Գանձասար-Կապանը» կուղևորվի Վանաձոր և ուժերը կչափի տեղի «Լոռիի» հետ։

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000